Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եգիպտոսում դատախազի սպանության գործով մահապատժի է դատապարտվել 28 անձ

Եգիպտոսում դատախազի սպանության գործով մահապատժի է դատապարտվել 28 
անձ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի քրեական դատարանը մահապատժի դատավճիռ է կայացրել 28 մեղադրյալների նկատմամբ: Նրանք մեղավոր են ճանաչվել երկրի գլխավոր դատախազի սպանության գործով: Դատախազը սպանվել էր 2015 թվականին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:

Դատախազի սպանության կազմակերպման և անմիջական մասնակցության գործով անցել է 67 մարդ, որից 16-ը փախուստի մեջ է: Նրանց մեծամասնությունը պատկանում է «Մուսուլման եղբայրներ» շարժմանը, որի գործունեությունն արգելված է Եգիպտոսում և հարում է ահաբեկչական խմբավորումներին:

2015 թվականի հունիսին Կահիրեում սպանվել է Եգիպտոսի գլխավոր դատախազը: Նրա մեքենայում տեղադրված է եղել պայթուցիկ նյութ, որը գործի է դրվել դատախազի ավտոշարասյան ընթացքի մեջ գտնվելու պահին` հեռակառավարման սարքով: Լուրջ վնասվածքներով դատախազին շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկիներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am