Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բարձրացիր և բարձրացրու. պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական մարզախաղերը

Բարձրացիր և բարձրացրու. պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական 
մարզախաղերը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում պաշտոնապես մեկնարկեցին համաՀՄԸՄական հոբելյանական 10-րդ մարզախաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խաղերի կրակը վառվեց Ծիծեռնակաբերդից բերված կրակով: Մարզիկների անունից երդման տեքստն ընթերցեց ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի ընդհանուր խմբապետ Անդրանիկ Սարգսյանը: Խաղերի ջահը Ծիծեռնակաբերդից հրապարակ են հասցրել աշխարհի 19 երկրների 21 տարբեր շրջաններից ժամանած մարզիկները, իսկ կրակը վառեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Նազիկ Ավդալյանը:

Խաղերի մեկնարկին ուղերձ էր հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը: Մասնակից մարզիկներին ողջույն հղեցին և հաջող խաղեր մաղթեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՅԴ բյուրոյի ներկայացոցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՄԸՄ Կենտրոնական հանձնախմբի ատենապետ Մանվել Մարսելյանը, Կազմկոմիտեի անդամ, ՀՄԸՄ ՀԱՍԿ ատենապետ Դավիթ Հակոբյանը:

ՀՄԸՄ 10-րդ մարզախաղերին ամենամեծ մասնակցությունն ունի ԱՄՆ արևմտյան թևի թիմը: Մասնակիցների տարիքը սկսվում է 14 տարեկանից և ավարտվում 35-ով: Մարզիկները կմրցեն 9 մարզաձևում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, ատլետիկա, սեղանի թենիս, լող, շախմատ: Հ.Մ.Ը.Մ.  խաղերի մասնակիցները այցելել են նաև Ծիծեռնակաբերդ: Մարզախաղերը կեզրափակվեն հուլիսի 29-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am