Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մնջախաղի միջազգային փառատոնն իր մեկնարկով նոր շունչ հաղորդեց Ծաղկաձորին

Մնջախաղի միջազգային փառատոնն իր մեկնարկով նոր շունչ հաղորդեց Ծաղկաձորին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր ծագերից Ծաղկաձոր ժամանած մնջախաղացները յուրահատուկ, անգամ անսպասելի թեմատիկ մանրապատումներով բացեցին Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 6-րդ փառատոնը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 22-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում, որին հաջորդեց գունառատ ու պայծառ հրավառությունը:

«Շատ ուրախ եմ, որ հերթական անգամ Հայաստանի ամենագեղատեսիլ վայրում՝ Ծաղկաձորում,  անցկացվում է մնջախաղի միջազգային փառատոնը: Այս փառատոնը փորձում է իրականացնել Լեոնիդ Ենգիբարյանի երազանքը: Նա ասում էր. «Ես գրպաահատ եմ, գրպանահատների արքան եմ, ես հարուստ և երջանիկ մարդ եմ, բայց ափսոս, որ ոչ ոք իր գրպանում սիրտը չի պահում»: Փառատոնի նպատակը նաև մասնակիցների սրտերը Ծակաձորում պահելն է: Բարի մեկնարկ եմ մաղթում այս գեղեցիկ միջոցառմանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Կարճ, սակայն տպավորիչ համարներ ներկայացրեցին Միր Լոկմանը, Ջոն Ջեյքոբսը, Արցախ-Գերմանիա նախագիծը, ԵԹԿՊԻ ուսանողուհի Լիլի Հակոբյանը,Գևորգ Պողոսյանը ,Հայկ Փայտյանը, իլյուզիոնիստ Նահապետ Արշակյանը, Կատերինա Վարլակովան և այլք:

Արցախ-Գերմանիա նախագծի ներկայացուցիչ Արթուրը, որը հատված ցուցադրեց Դոն Կիխոտը բեմադրությունից, ասաց, որ հաճելի է լինել Ծաղկաձորում ու ներկայացնել իրեն հարազատ հերոսին՝ Դոն Կիխոտին, ում հետ ինքը բազմաթիվ  նմանություններ ունի:

Փառատոնի պրոդյուսեր, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը Լեոնիդ Ենգիբարյանի ոսկե մեդալով պարգևատրեց մնջախաղի վարպետ Յուրի Կոստանյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Տիգրան Ներսիսյանին ու Նելլի Խերանյանին՝ 50-ամյակների կապակցությամբ:

Հանդիսատեսի շարքում կային տարբեր սերունդների ներկայացուցիչներ, որոնք մեծ հրճվանքով էին հետևում բոլոր համարներին:

Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008  թվականին Ծաղկաձորում:  Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: 2016 թվականից  փառատոնը դարձել է ամենամյա:  Փառատոնի ինֆորմացիոն գործընկերն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Փառատոնը կեզրափակվի հուլիսի 26-ին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]